Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է նոր անդամներով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է նոր անդամներով
Քաղաքականություն
12:55, 19 апрель 2022
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է նոր անդամներով: Այս մասին այսօր Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Էդգար Զաքարյանին եւ Վարսենիկ Ուզունյանին:

Սարգսյանը շնորհավորեց Երեւանի ավագանու նոր անդամներին: