Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի․ ՔԿ

ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի․ ՔԿ
Իրավունք
10:55, 22 декабрь 2023
Քննչական կոմիտեի վերջին տվյալով՝ Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի: Այդ մասին «Առաջին ալիքին» հայտնել են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ն մանրամասնել է, որ պայթյունը տեղի է ունեցել փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի պատճառը պարզելու համար քննությունը շարունակվում է:

21 քաղաքացի անհետ կորած է համարվում, իսկ զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։