Քաղաքացիակենտրոն
լրատվություն

28-ամյա կինը հետախուզվում էր մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով

28-ամյա կինը հետախուզվում էր մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով
Իրավունք
15:30, 23 декабрь 2023
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին, ժամը 22.50-ին, Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 28-ամյա Անժելա Մ.-ն: Նա սեպտեմբերի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանություն։

Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: