Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բաղրամյան գյուղում

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բաղրամյան գյուղում
Իրավունք
14:35, 06 ноябрь 2021
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Բաղրամյան գյուղից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարեգին Մ.-ն, որը 2016 թ.-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: