Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բերման ենթարկվեց հենց օդանավակայանից

Բերման ենթարկվեց հենց օդանավակայանից
Իրավունք
11:52, 23 март 2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 22-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Կարեն Կ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՌԴ Բելգորոդ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 238.1-րդ հոդվածի (Ապրանքների արտադրությունը, աշխատանքի մատուցումը, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: