Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալանել են նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հոր ավտոմեքենան

Թալանել են նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հոր ավտոմեքենան
Հասարակություն
11:23, 03 март 2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 68-ամյա Սուրիկ Կոստանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 17։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա ամրացված 77 GD 777 համարանիշները։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ս. Կոստանյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին նախագահն է, իսկ նրա որդին՝ Գևորգ Կոստանյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: