Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանա լճում խմբակային խուլիգանության վարույթի նյութերը, 5 անձի մասով, դատարանում են․ մանրամասներ

Ձկնորսները մոտորանավակներով, դիմակավորված մոտեցել են պաշտոնատար անձանց, շրջապատել նրանց նավակները՝ միաժամանակ պահանաջելով  լճից դուրս չբերել իրենց ձկնորսական ցանցերն ու այլ պարագաները:

Մերժում ստանալով՝  դիմակավորված անձինք, այդ թվում՝  ինքնությունները պարզված՝  Գեղարքունիքի մարզի նշված 5 բնակիչները, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նախ հայհոյանքներ են հնչեցրել շրջայց կատարող աշխատակիցների հասցեին, ապա նրանց մի մասը  ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշեր, փայտեր, երկաթյա առարկաներ են նետել  նավի վրա գտնվող աշխատակիցների ուղղությամբ:  

Չբավարարվելով կատարածով,  ձկնորսների առանձին մի խումբ մոտեցրել է «Սևան» ազգային պարկ»-ի նավի հետևից կապված շուրջ 6.7մլն ՀՀ դրամ արժողությամբ մոտորանավակին, հանել թիերը, և դրանցով ու այլ առարկաներով հարվածելով վնասել այն, պոկել շարժիչն ու այլ մեխանիզմներ: Իսկ 35-ամյա անձը կտրել է  մոտորանավակը պահող ճոպանն ու  հափշտակել այն:
Բացի այդ, մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝  վերոնշյալ 5 անձանցից 4-ը,  բարձրացել են «Սևան» ազգային պարկ»-ի նավի վրա, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածներ հասցնել աշխատակիցներին՝  նրանց պատճառվելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Հանցավոր արարքների կատարման համար ինքնությունները պարզված 5 անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել: