Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
Իրավունք
15:56, 19 март 2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին Արմավիր քաղաքի Ավետիսյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Ռուբեն Ղ.-ն, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 38-312-րդ (Կաշառք տալուն հանցակցելը) և 34-312-րդ (Կաշառք տալու փորձը) հոդվածների մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ կալանք: