Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախկին նախարարի հարազատները՝ ապօրինի շինարարության կիզակետում․ civilnet.am

Արդարադատության նախկին նախարարի հարազատները՝ ապօրինի շինարարության կիզակետում․ civilnet.am
Իրավունք
11:59, 09 май 2022
Երևանի քաղաքապետարանը 2021-ի դեկտեմբերի 8-ին հայտարարություն էր տարածել, որում արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին կոչ էր անում անհապաղ դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի 8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը։

Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը նշում էր, որ նշված հասցեում իրականացվում են տան տանիքի վերակառուցման, ինչպես նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ։

«Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության՝ Գ․ Մանուկյանի մահից հետո այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան գրառումով փաստացի հերքել էր կապը տվյալ աշխատանքների հետ և հայտնել, որ հանձնարարություն է տվել իր փաստաբաններին համապատասխան հայց նախապատրաստել՝ «ակնհայտ զրպարտության և անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին»։

Հովհաննես Մանուկյանը դատարան է դիմել

Մանուկյանի ներկայացուցիչները 2022-ի հունվարի 7-ին հայց են ներկայացրել դատարան` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանի՝ պահանջելով զրպարտություն հանդիսացող տվյալները հերքել, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել:

Մանուկյանը պահանջում է հերքել հրապարկումները, ինչպես նաև քաղաքապետարանից որպես փոխհատուցում բռնագանձել 3 մլն դրամ, իսկ Կուբատյանից՝ 2 մլն դրամ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանը հայցադիմումը, սակայն, վերադարձրել էր հայցվորին, քանի որ վերջինիս կողմից չի պահպանվել մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով նախատեսված արտադատական կարգը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, այնուամենայնիվ, մարտի 18-ին բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և հայցադիմումը ընդունել է վարույթ։

Ինչ են փաստում փաստաթղթերը

Կադաստրի կոմիտեի տրամադրած՝ նշված հասցեի կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ այդ հասցեում գտնվող շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հովհաննես Մանուկյանի հանգուցյալ հորը՝ Գերասիմ Մանուկյանին։ Նա մահացել է 2021-ի հոկտեմբերին։

Մանուկյանները շինությունը ձեռք են բերել երեք տասնամյակ առաջ՝ 1989-ին։ 2003-ին Գերասիմ Մանուկյանը տան մի մասը՝ 192 քմ մակերեսով, նվիրատվությամբ փոխանցել էր թոռնուհուն՝ Հովհաննես Մանուկյանի դստերը՝ Անահիտ Մանուկյանին։ Տան այդ հատվածը քաղաքապետարանի կողմից ստացել է Սայաթ-Նովա պողոտա 36 հասցեն։
2007-ին տան մյուս հատվածը բաժանվել է Գերասիմ Մանուկյանի (ծն․ 1940թ․) և Նինա Մովսիսյանի (ծն․ 1924թ․) միջև։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։