Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապահ և դատական համակարգի արձագանքը վերոնշյալի համատեքստում գնահատում եմ ոչ համարժեք․ Էդուարդ Աղաջանյան

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապահ և դատական համակարգի արձագանքը վերոնշյալի համատեքստում գնահատում եմ ոչ համարժեք․ Էդուարդ Աղաջանյան
Իրավունք
18:52, 09 май 2022
ԱԺ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վերջին օրերի ընդդիմության բոլոր ակցիաներն առանց բացառության ուղղորդվում են վերջիններիս քաղաքական հայացքները չկիսող մեր քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններով։ Ըստ այդմ, իրավապահ մարմինների կողմից քննվող գործերը պետք է քննվեն ոչ թե որպես խուլիգանական հատկանիշներ պարունակող իրարից առանձին դրվագներ, այլ որպես մեկ ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ կտորներ, այն է՝ հանցագործ խմբավորման կողմից հետևողականորեն և մտածված հասարակության նկատմամբ իրականացվող տեռորի դրսևորումներ, վերոգրյալից բխող համապատասխան քրեաիրավական հետևանքներով։ 

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապահ և դատական համակարգի արձագանքը վերոնշյալի համատեքստում գնահատում եմ ոչ համարժեք։