Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նման խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք պետք է լինեին ոչ թե ԱԺ միջանցքներում, այլ ՔԿՀ-ներում. Էդուարդ Աղաջանյանը՝ երեկվա միջադեպի մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը այսօրվա ԱԺ նիստում անդրադարձավ երեկ ԱԺ միջանցքներում տեղի ունեցած միջադեպին և ասաց. «Տվյալ միջադեպի գլխավոր հերոսը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի օգնականն է, մի մարդ է, ով անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով և «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձով որպես մեղադրյալ»:

«Ես, անկեղծ ասած, չեմ մեղադրում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին նման մարդկանց օգնական նշանակելու հարցում»,- նշեց նա և հավելեց, որ ինքը ավելի շատ դժգոհ է իրավապահ մարմիններից, որովհետև ենթադրվում է, որ նման խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք ԱԺ միջանցքներում ազատորեն պտտվելու փոխարեն պետք է իրենց պատիժը կրեին ՔԿՀ-ներում:

«Ես հորդորում եմ իրավապահ մարմիններին ավելի հետևողական լինել նմանատիպ երևույթների նկատմամբ»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը: