Քաղաքացիակենտրոն
լրատվություն

««Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականները գոռալով հայհոյում էին Ազգային ժողովի միջանցքներում»․ Վահագն Ալեքսանյանը՝ միջադեպի մասին

««Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականները գոռալով հայհոյում էին Ազգային ժողովի միջանցքներում»․ Վահագն Ալեքսանյանը՝ միջադեպի մասին
Քաղաքականություն
18:18, 07 декабрь 2021
Civic.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին, հայտնեց, որ միջադեպը ծագել է իշխանական եւ ընդդիմադիր կողմերի 2 օգնականների միջև։ «Հետագայում, երբ արդեն պատգամավորները դուրս են եկել միջանցք, այնտեղ արդեն իրավիճակը թեժացած է եղել», - ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ պատգամավորները դուրս են եկել միջանցք եւ տեսել, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականները գոռալով հայհոյում էին Ազգային ժողովի միջանցքներում․ «Տեսել ենք, որ նրանց մեջ էին նաեւ մարդիկ, ովքեր ըստ մամուլի՝ նոյեմբերի 9-ին ներգրավված են եղել Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի եւ այլ խուլիգանությունների մեջ», - հավելեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ուսումնասիրվում է ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ 

«ՀՀ գլխավոր դատախազությունում արձանագրվել են տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակումները, ուսումնասիրություն է նախաձեռնվել, հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք», - Civic.am-ին հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։