Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մանթաշյանը կշարունակի մնալ ազատության մեջ. վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը

Նարեկ Մանթաշյանը կշարունակի մնալ ազատության մեջ. վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը
Իրավունք
17:38, 25 август 2022
Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, Դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց դատախազության բողոքը՝ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանը՝ նշելով, որ սա նշանակում է, որ Առաջին ատյանի կայացրած որոշումը մնում է ուժի մեջ և նա կշարունակի 20 միլիոն ՀՀ դրամ գրավով մնալ ազատության մեջ: