Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանը մերժեց Մարտի 1-ի գործը կարճելու դեմ դատախազության ու տուժողների բողոքը․ որոշումը հրապարակվեց

Վերաքննիչ դատարանը մերժեց Մարտի 1-ի գործը կարճելու դեմ դատախազության ու տուժողների բողոքը․ որոշումը հրապարակվեց
Իրավունք
17:35, 26 ноябрь 2021
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով որոշումը՝ մերժելով մեղադրող դատախազների բողոքը:

Դատարանը միաժամանակ մերժեց նաև պաշտպանների բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 2 միլիարդ դրամ գրավը վերացնելու կամ չափը նվազեցնելու վերաբերյալ: