Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվեց

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվեց
Իրավունք
17:14, 31 январь 2023
Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։

Հիշեցնենք, որ վերջինիս փաստաբանը մեզ հետ զրույցում այսօր հրաժարվել էր մանրամասնել, թե ինչ նոր քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել Դավիթ Գալստյանը։