Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում

ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում
Իրավունք
22:38, 02 июнь 2021
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը. այս մասին հայտնում է ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պաշտոնական կայքը:


Մոնիթորինգային խմբի կոորդինատոր է նշանակվել Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր Կոմարովսկին:

Այս պահին ընթանում են աշխատանքներ մոնիթորինգային խմբի ձևավորման ուղղությամբ: