Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սմբատյանը փորձել է խոչընդոտել գործի քննությանը. դատախազությունը պարզաբանել է, թե ինչու է Սմբատյանների նկատմամբ հենց կալանավորման միջնորդություն ներկայացվել

Արմեն Սմբատյանը փորձել է խոչընդոտել գործի քննությանը. դատախազությունը պարզաբանել է, թե ինչու է Սմբատյանների նկատմամբ հենց կալանավորման միջնորդություն ներկայացվել
Իրավունք
14:47, 01 август 2023
Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե ինչու է Սմբատյանների նկատմամբ հենց կալանավորման միջնորդություն ներկայացվել։ 

«Լուրեր»-ի հետ զրույցում Երևանի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը նշել է․ «Արմեն Սմբատյանը քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո կազմակերպել է մի քանի հանդիպումներ խմբի անդամների հետ և վերջիններիս համոզել, հորդորել, չեմ կաշկանդվի այդ բառից, նաև զգուշացրել կամ վախեցրել, որ նախաքննական մարմիններում վերջիններս տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, հստակ շարադրել է ցուցմունքների բովանդակությունը, նշել, թե ուր պիտի գնան, ինչ ցուցմունքներ տան և նշել, որ որևէ դեպքում Սերգեյ Սմբատյանի անունը չպետք է շոշափվի, իր անունը»։

Դատախազի խոսքով՝ այս ամենը հաստատվել է փաստական տվյալներով․ «Սա նախաքննությանը խոչընդոտելու վառ ապացույցն է եղել, և ծանրակշիռ հիմք է տվել ենթադրելու, որ մեղադրյալների նկատմամբ ՔՕ սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ»։