Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի հարավ-արևելքում ձերբակալվել է 4 ահաբեկիչ

Իրանի հարավ-արևելքում ձերբակալվել է 4 ահաբեկիչ
Իրավունք
16:28, 03 август 2023
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգներում ձերբակալել են չորս ահաբեկիչներից կազմված խումբ։ Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» բազայի հայտարարությանը։

«Ձերբակալվել է չորս մարդկանցից կազմված ահաբեկիչների խումբ՝ աֆիլացված ահաբեկիչների համաշխարհային ցանցին, որը ծրագրել էր երկրի հարավարևելյան տարածաշրջանում իրականացնել դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ձերբակալության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է վեց միավոր զենք, ինչպես նաև որոշակի քանակությամբ զինամթերք։