Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին և ևս մի քանի փոխկապակցված անձինք կանչվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին և ևս մի քանի փոխկապակցված անձինք կանչվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Իրավունք
12:22, 08 август 2023
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), նրա որդին՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավար Ռաֆիկ Հայրապետյանը, եւ փոխկապակցված եւս մի քանի անձ՝ Նարինե Սիմոնի Հայրապետյանը, Մարիամ Միքայելի Հայրապետյանը, Ռաֆիկ Գարուշի Հայրապետյանը ծանուցվել են  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից՝ օգոստոսի 18-ին ներկայանալ հիշյալ մարմին: 

Սույն անձանց պատկանղ գույքերի վերաբերյալ, ինչպես Civic.am-ը տեղեկացավ, դատախազությունը կատարել է ուսումնասիրություն, կազմել ամփոփագրեր: 

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, որը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի» նախկին նախագահն է եղել,  2022 թ. դեկտեմբերին հայտարարվել է հանրային քրեական հետապնդում։  

Պարզվել է, որ նա 2002-2018 թ.-ին զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահի պաշտոնը` միությանը պատկանող որոշ հողամասեր, ընդհանուր 14 հա, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին։

Այնուհետև քաղաքապետարանի դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց ստիպել է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց։ Արդյունքում նա հանցավոր ճանապարհով օրինականացրել է այդ հողամասերը։