Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը նշանակված է օգոստոսի 29-ին՝ նոր դատախազները գործի նյութերին են ծանոթանում. Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը նշանակված է օգոստոսի 29-ին՝ նոր դատախազները գործի նյութերին են ծանոթանում. Արամ Օրբելյան
Իրավունք
17:26, 10 август 2023
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը նշանակված է օգոստոսի 29-ին։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ու հավելեց, որ մեկ ամիս առաջ կայացած նիստի ժամանակ նոր դատախազները դատարանից խնդրել էին ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար։ 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ներգրավված դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանն ազատվել են աշխատանքից իրենց դիմումի համաձայն։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրել են, որ գործով ներգրավվել են նոր դատախազներ՝ Էդգար Արսենյանն ու Արմեն Մուրադյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը մեղադրվում են գործարար Սիլվա Համբարձումյանից համապատասխանաբար 3 մլն և 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար։