Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին հարցը հետաձգվեց. այն կշարունակվի այսօր ժամը 18:30-ին

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին հարցը հետաձգվեց. այն կշարունակվի այսօր ժամը 18:30-ին
Իրավունք
16:08, 14 август 2023
Արմեն Աշոտյանի կալանքի քննությունը կրկին հետաձգվեց. այն կշարունակվի այսօր՝ ժամը 18:30-ին։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Աշոտյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։ Փաստաբանը նշեց, որ խնդիրը տեխնիկական է եղել՝ նյութերին ծանոթանալու համար Աշոտյանին և փաստաբաններին ժամանակ է անհրաժեշտ եղել։  

«Վարույթն իրականացնող մարմինը չէր ապահովել հնարավորություն, դատարանը մասնակի ապահովեց, հիմա ծանոթանում ենք տեսաձայնագրություններին։ Միայն երեկ է քննչական մարմինը կարողացել հնարավորություն տալ ծանոթանալ տեսաձայնագրություններին՝ ժամը 15:30-ից սկսած։ Քննչականը տեխնիկական պատճառներով չի կարողացել ավելի շուտ ապահովել հնարավորությունը, այնպես չի, որ դիտավորյալ կերպով, այլ տեխնիկական պատճառներով»,- ասաց Բենիկ Գալստյանը։ 

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 16-ին. այժմ քննվում է կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: 

Վովա Հակոբյան