Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով

Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով
Հայաստան
14:02, 05 апрель 2023
Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, որոշել է եւս 2 ամսով երկարաձգել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» կալանքի ժամկետը:

Այս մասին տեղեկատվությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը:
Հիշեցնենք՝ «Պատրոն Դավոն» անցնում է քրեական գործով, որն առնչվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ու այլ անձանց: Նա կալանավորվել էր, այնուհետ՝ ազատ արձակվել:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, վերը նշված գործով կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Աղբյուր՝ armtimes.com