Արմավիր քաղաքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Սեպտեմբերի 8-ին` ժամը 14:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Ըստ նախնական տվյալների` բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ:


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: