Երևանում սուշիի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա):


Պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:


Ի մասնավորի՝ արտադրամասի հատակների, պատերի, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:


Հանձնարարականների կատարման և խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:


Շնորհակալություն քաղաքացուն պատասխանատու և պահանջատեր լինելու համար:


Սննդամթերքի անվտանգության հետ կապված խախտումներ նկատելիս՝ զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին՝ 118: