«Գրանդ Սվիս 2025». Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Արջուն Էրիգաիսիի հետ

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:


 

8-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել 2771 վարկանիշ ունեցող Արջուն Էրիգաիսիի հետ:


 

Շանթը 8 հնարավորից ունի 5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի «Գրանդ Սվիս 2023»-ի հաղթող Վիդիտ Սանտոշ Գուջրաթիի հետ:


 

Արամ Հակոբյանը հաղթել է Սամուել Շանկլանդին և ունի 4.5 միավոր:


 

Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 3.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ:


 


Գաբրիել Սարգսյանը ունի 3 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 2.5 միավոր:


 

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 4.5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր։


 

9-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։