Ըմբշամարտի ԱԱ. Անդրեասյանը մեկնարկում հաղթեց գերլարված պայքարում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Արման Անդրեասյանը մեկնարկել է ծանր, բայց տպավորիչ հաղթանակով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:


Այսօր պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 և 125 կգ քաշային ըմբիշները։


 

Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ. 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանի առաջին մրցակիցը իտալացի Պրոդուն է, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը մեկնարկել է տաջիկ Ռասսադինի հետ պայքարով։


 

Երկուսն էլ պայքարը սկսում են որակավորման փուլից:


 

Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.


 

57 կգ Արսեն Հարությունյան

61 կգ Մանվել Խնձրցյան

65 կգ Վազգեն Թևանյան

70 կգ Արման Անդրեասյան

74 կգ Հրայր Ալիխանյան: