Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից․ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը արտահերթ նիստ է նախաձեռնում

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․



Սիրելի գյումրեցիներ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները` կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ:


Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու:


Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից: