Մուսալեռ գյուղում այրվել է ինքնաշեն տնակ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:23-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի դպրոցի մոտակայքում՝ կիսաքանդ շինությունում, հրդեհ է բռնկվել:


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուսալեռ գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող ինքնաշեն փայտե տնակում (մոտ 4 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:42-ին, մարվել՝ 22:45-ին: Այրվել է փայտե տնակը․ ներսում հայտնաբերվել է դի: