Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում շարունակվում է Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալների են արժանացել պատանիներից Նարեկ Սիմոնյանը (58 կգ), երիտասարդներից՝ Վադիս Համբարձումյանը (71կգ, մարտական սամբո)։
Իսկ մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սարուխանյանը եզրափակչում կպայքարի ոսկե մեդալի համար։
Ֆեդերացիան հիշեցնում է, որ հոկտեմբերի 3-ին բրոնզ էր նվաճել Գոռ Շատվերյանը (71 կգ, պատանիներ), իսկ Ռոբերտ Սիմոնյանը (58 կգ) դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն։