Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ի և Պորտուգալիայի հավաքականի
հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը, որի կարողությունը
աճել է մինչև 1.4 միլիարդ դոլարի՝ համաձայն Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի
(Bloomberg Billionaires Index)։
Ռոնալդոն 2002-2023 թվականների ընթացքում վաստակել
է ավելի քան 550 միլիոն դոլար։ Նա նաև տասնամյա պայմանագիր է կնքել Nike-ի հետ՝ տարեկան
մոտ 18 միլիոն դոլար արժողությամբ, և համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք
են Armani-ն և Castrol-ը, ինչն ավելացրել է նրա կարողությունը ավելի քան 175 միլիոն
դոլարով։
Գործակալության հաշվարկներով՝ 2023 թվականին «Ալ-Նասր»
տեղափոխվելը նրան տարեկան բերել է մոտ 200 միլիոն դոլար՝ առանց հարկերի աշխատավարձի
տեսքով, և բոնուսներ, ինչպես նաև լրացուցիչ արտոնություններ, այդ թվում՝ 30 միլիոն
դոլարի բաժանորդային բոնուս։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում խաղացել
է 223 խաղ և խփել 141 գոլ։ Նա Եվրոպայի չեմպիոն է (2016) և ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկակի
հաղթող։