Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կահիրեում անցկացվող 2025 թվականի աշխարհի պարափաուերլիֆթինգի առաջնության առաջին օրը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքականի կազմում հանդես եկող երկու մասնակիցներն ավարտել են իրենց մրցելույթները նվաճելով երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Այս մասին հայտնել է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան:
Մասնավորապես՝ երիտասարդների տարիքային խմբում Անյուտա Պետրոսյանը մինչև 45 կգ քաշային կարգում նվաճել է երկու ոսկե մեդալ։
Դավիթ Հունանյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։