Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բուդապեշտ

Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնեց Բուդապեշտ, որտեղ հոկտեմբերի 11-ին Մունդիալ 2026-ի որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրում կմրցի Հունգարիայի հավաքականի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:


Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու կիսապաշտպան Վահան Բիչախչյանի մամուլի ասուլիսը կկայանա այսօրч Երևանի ժամանակով 19։30-ին։


Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ընտրանին Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիային։