The New York Post (NYP) պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակը ստանալու ավելի մեծ հնարավորություններ կունենա 2026 թվականին։
«Թրամփի մերձավոր աղբյուրը հայտնել է, որ ուրբաթ օրը հեղինակավոր մրցանակը ստանալն անակնկալ կլինի, և որ հաջորդ տարվա մրցանակն ավելի հավանական է համարվում»,– ասվում է հոդվածում։
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի շատ քննադատներ նշում են, որ Իրանի միջուկային օբյեկտների հունիսյան ռմբակոծումը, Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու մասին մտորումները և Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն վերանվանելը կխոչընդոտեն նրան 2026 թվականին մրցանակ ստանալուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Քաղաքական գործչին մրցանակ է շնորհվել բռնապետությունից դեպի ժողովրդավարություն արդար և խաղաղ անցում կատարելու համար մղվող պայքարի համար։