«Շնորհակալություն, նախագահ Պուտին». Ինչի՞ համար է Թրամփը հրապարակային շնորհակալություն հայտնել ՌԴ ղեկավարին

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին այն բանի համար, որ Ռուսաստանի նախագահը պաշտպանել է ԱՄՆ նախագահի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար և նշել, որ մրցանակն «կորցրել է վստահությունը»՝ այն Թրամփին չշնորհելու պատճառով։


Թրամփը շնորհակալությունը հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում՝ գրելով.


«Շնորհակալություն, նախագահ Պուտին»։



Թրամփը հրապարակել է նաև տեսանյութ՝ Պուտինի մեկնաբանությամբ, որում ՌԴ նախագահը նշել է, որ ԱՄՆ նախագահը պետք է ստանար մրցանակը, քանի որ «Նա լուծում է բարդ հարցեր, ճգնաժամեր, որոնք տևում են տասնամյակներ»։


Հիշեցնենք, որ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը, որին ձգտում էր Թրամփը, շնորհվել է Վենեսուելայից Մարիա Կորինա Մաչադոյին։ Սպիտակ տունը քննադատել էր մրցանակը Թրամփին չշնորհելու փաստը։