Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրին այլ ընտրություն չի մնա, քան ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, եթե այն շարունակի մարդկանց սպանել Գազայում՝ խախտելով խաղաղության գործարքը։
Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի մարդկանց սպանել Գազայում, ինչը նախատեսված չէր համաձայնագրով, մենք այլ ընտրություն չենք ունենա, քան գնալ և սպանել նրանց»,- գրել է Թրամփը։
Հոկտեմբերի 13-ին Թրամփը հայտարարել էր Գազայի հատվածում հակամարտության ավարտի մասին։ Ամերիկյան առաջնորդը նաև հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է կատարել Սպիտակ տան խաղաղության ծրագրում նշված զինաթափման կետը։