ՀԱԿ-ում, որ ցանկացած պահի պատրաստ են իշխանությունը ստանձնել, պարզվում է, Arlis կայքից օգտվել չգիտեն, ու, ինչ-որ բան հայտարարելուց առաջ էլ բուն թեման չեն կարդում:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.
«Ուրեմն էս ՀԱԿ-ում բռնել, մի ամբողջ կուսակցության անունից հայտարարություն են տարածել, որտեղ իրենց արևին իրավական վերլուծություն են արել ու պնդում են, թե մարդկանց ցույցի բերելու պարտադրանքը քրեականացվել է 2021 թվականի հուլիսից (նոր ՔրՕրենսգրքի ուժի մեջ մտնելով)։
Մի ամբողջ կուսակցությունում չի գտնվել մեկը, ով կմտներ ու Arlis-ի կայքում կկարդար, թե հին (2021-ի հունիսին գործող) քրեական օրենսգրքում այդպիսի հոդված կար, թե ոչ։
Ասեմ ավելին, իրենց հայտարարությունը գրողները ոչ լայաղ են արել կարդան մեր ներկայացրած հաղորդումը, ոչ էլ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, քանի որ երկուսի մեջ էլ առկա էր հին ՔրՕրենսգրքի 163-րդ հոդվածի հղումը։
Чукча не читатель, чукча писатель, ինչպես կասվեր հայտնի անեկդոտում... Մենակ թողես, ամբողջ օրը որոշ ռադիոկայաններում լուրջ-լուրջ բաներ խոսեն»։