Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վաղարշապատի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
Խստորեն դատապարտում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին ՔՊԿ թեկնածու , համայնքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանի հոր շիրիմի շահարկումը մյուս թեկնածուների կողմից` քաղաքական եւ քարոզչական նպատակներով ։
Սա անթույլատրելի, անբարոյական, անմարդկային գործելաոճ է,որտեղ ոտնահարվում է էթիկան , քաղաքական, քարոզչական, գաղափարական պայքարի բարձր մշակույթը, քաղաքական առողջ մրցակցությունը ։
Նույն հայտարարությամբ հանդես կգայի ցանկացած այլ թեկնածուի պարագայում ։