Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Մի րոպե մի բան ասեմ»։
«Ի՞նչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը: Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի՛ կրկնեք ինձ, իսկ նրան չկրկնելու համար մենք պետք է կարդանք, մենք պետք է սովորենք, պետք է սերտենք մեր պատմությունը:
Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը:
Ի՞նչ է ասում մեզ պատմական Հայաստանը:
Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը՝ ՀՀ-ն, մի՛ դարձրեք պատմական Հայաստանի մաս, և հետևաբար, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և Չորրորդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,- գրել է վարչապետը: