Ամբողջ աշխարհում բողոքի ցույց, հանրահավաք անում են աղքատները, Հայաստանում՝ միլիարդատերերը. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.


«Ամբողջ աշխարհում բողոքի ցույց/հանրահավաք անում են աղքատները, Հայաստանում՝ միլիարդատերերը։


2018-ից մինչ օրս քանի միլիարդատեր է փորձել Հայաստանում իշխանություն զավթել, բայց ապարդյուն՝ համապատասխանաբար ու մինչև քոքը մաշվել են։


Հայաստանի պետականությունը կուռ է քան երբևէ, որովհետև Հայաստանում իշխում է ժողովրդի իշխանությունը»։