Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աշտարակ-Թալին ավտոճանապարհից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ավտոճանապարհից:


Վարչապետի խոսքով՝ ինքն առաջին անգամ է անցնում այդ ճանապարհով և ցանկանում է այն ցույց տալ նրանց, որոնք չեն տեսել:


«Չեմ պատրաստվում շատ բան ասել, որովհետև կարծում եմ՝ տեսարանը շատ խոսուն է: Ուզում եմ հիշեցնել, որ Հյուսիս-հարավ նախագծի մեջ մենք էական փոփոխություններ ենք արել 2018-ից հետո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: