Երևան - Փարիզ - Լյուքսեմբուրգ. ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ինչպես հայտնել էինք, հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում:


Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպական միության կողմից կազմակերպվող «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:


ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է Արարատ Միրզոյանը մեկնում Լյուքսեմբուրգ:


«Երևան - Փարիզ - Լյուքսեմբուրգ. connectivity in action!»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ: