Լսեցի՞ք Վարդանիկի ու իր ճարտարապետի խոսակցությունը. ընտրություններին գնացեք ու մերժեք անցյալի թափթփուկներին․ Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Լսեցի՞ք Վարդանիկի ու իր ճարտարապետի խոսակցությունը, որտեղ խոսում էին կոռուպցիոն մեխանիզմներով միլիոններ աշխատելու մասին։


Սա է «Քաղաքացիական պայմանագրի» այլընտրանքը ժողովուրդ ջան։ Ընտրությունը ձերն է, մենք ընտրություն չեք կեղծել ու չենք կեղծելու։ Եթե սա անընդունելի է, իսկ ես վստահ եմ, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության համար անընդունելի է, ապա բոլոր ընտրություններին գնացեք ընտրատեղամաս ու մերժեք անցյալի թափթփուկներին, որոնց միակ նպատակը ձեզ թալանելն ու նվաստացնելն է»։