Երթուղայինների վարորդներին պարտադրել են թողնել աշխատանքը և գնալ հրապարակ․ կանգառներում կուտակումներ են. Պալյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին, նաև հրապարակված ձայնագրությանը:


Ըստ նրա՝ Գյումրու մանկապարտեզներից զանգել են ծնողներին և ասել՝ եկեք երեխաներին տուն տարեք, որպեսզի աշխատակազմը իջնի հրապարակ` ի աջակցություն կաշառակերության մեջ մեղադրվող Վարդանիկի։


«Նաև երթուղայինի վարորդներին են պարտադրել դուրս գալ աշխատանքից և իջնել հրապարակ, ու այս պահին Գյումրու կանգառներում մարդկային կուտակումներ են, երթուղայիններ չկան:


Ենթադրյալ հանցագործները փրփուրներից են կախվել»,- գրել է Պալյանը: