Ինչ-որ բարդ կոռուպցիոն սխեմայի էլ ինտելեկտները չհասավ, ափաշքյարա կաշառք․ Իոաննիսյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում էինք Գյումրիում քաղաքական հաջողության, Գյումրիի օրինակը էքստրապոլացնելու, Հայրենիքը թուրքերից փրկելու և բազմաթիվ այլ վեհ բաների մասին։


Ափաշքյարա կաշառք։ Ինչ-որ բարդ կոռուպցիոն սխեմայի էլ ինտելեկտները չհասավ, ափաշքյարա կաշառք։


Հ.Գ. Հակակոռուպցիոն կոմիտեն հիանալի օպերացիա իրականացրեց` առանց արտահոսքերի, առանց (առնվազն առայժմ) վիճելի մեթոդների, բավականին անառարկելի ապացույցներով և հանրությանը ճիշտ պահին տեղեկացնելով։ Ապրեն։