Դրած հազարնոց շուխուռից պարզ է` ով է դուխով տղեն․ Վահագն Մկրտչյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հայհոյանք, փողոցային կեղտոտ լեքսիկոն, մարդկանց հանդեպ ատելության քարոզ, ձեր համար ավանդական դարձած կաշառք և հովանավորչություն, բայց սա դեռ վերջը չէ ։


Սա՞ է ձեր լավ կառավարումը, սա՞ է ձեր սերը քաղաքի հանդեպ, էս չեք դուք, անկեղծ ձեզանից այլ բան չէինք էլ սպասում:


Հա մեկ էլ ՔՊ - ին վախեցնել, կոմպրոմատ հավաքել չի ստացվի։ Մենք ձեր նման չենք եկել փող դիզելու, կաշառք վերցնելու, թայֆաբազություն անելու , ման եկեք ինչքան կարող եք ման եկեք՝ մեկ է չեք գտնելու, որովհետև գտնելու բան չկա, ձեզնից էլ վախեցող չկա:


Դրած հազարնոց շուխուռից պարզ է` ով է դուխով տղեն: