Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին։
«Վստահ եմ՝ Վարդանիկի մոտ գնացող ու արդեն կանգնած քոչարյանական պատգամավորները ոչ թե անձի կողքն են կանգնած, այլ գաղափարի։
«Կաշառակերությունը», նրանց պատկերացմամբ, մեր ազգային ինքնության հիմքն է, և դրանում ներգրավված մարդկանց ձերբակալել կարող են միայն «թուրք-ադրբեջանական» գործակալները։
Վստահ եմ՝ շուտով նաև պլակատներ են պահելու «Մի պղծեք մեր ազգը, ձեռքերդ հեռու կաշառակերներից» գրություններով»,- գրել է Ալեքսանյանը: