Ընդդիմադիրները սլացան Գյումրի, որպեսզի սատար կանգնեն կաշառք վերցնելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին, ձերբակալություններին և ընդդիմության արձագանքին, գրել է.


«Ընդդիմադիր պատգամավորները, Թաթոյան և ընկերները, Թևանյան և ընկերները, ինչպես նաև այլ խառը անձինք, եկեղեցու զանգերի ղողանջին հետևելով, սլացան Գյումրի, որպեսզի սատար կանգնեն կաշառք վերցնելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանին։


Սա հայաստանյան ընդդիմության դեմքն է, սա է նրանց հույսը, հավատը և սերը»: