Դեռ ոչ ոք «ըդոնց գլխուն, բերնին» վերջին հայհոյանքը տվող Վարդանիկին քաղբանտարկյալ չի՞ հայտարարել. Ստեփանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցող իրադարձություններին և ձերբակալություններին, գրել է.


Եթե ինչ, Քոչարյանի պատգամավորներ, վաղը քառօրյան է սկսվում։ Եկեք ամբիոնը գրկեք, նստեք։ Ձեր մյուս թևերին, հոսքերին ու ենթահոսքերին վստահաբար կբերեք ԱԺ մուտքի մոտ` բոլոր հնարավոր ֊դուլերն սկսելու։


Առաջարկում եմ Քոչարյանի պատգամավորներին ձեռքի հետ վաղվա համար պատրաստել ու բոլորին ներկայացնել հայտնի հեռախոսազրույցը՝ տու-երը հանված։ Շատ քաղաքական խոսակցություն կսկսվի, տերտերներն էլ կօրհնեն։