Այս «գործադուլը» հակաօրինական է․ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում նման հնարավորություն․ Ջուլհակյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Վարտանիկի փեսան՝ թյուրիմացաբար Գյումրու փոխքաղաքապետ դարձած իսանը հայտարարել է, որ վաղվանից Գյումրու քաղաքապետարանն անժամկետ գործադուլի է անցնում: Ողջ քաղաքակիրթ աշխարհում գործադուլ անում են աշխատողները՝ ընդդեմ գործատուի՝ աշխատանքային կոլեկտիվ վեճերի դեպքում: Բայց գործատուի կողմից արվող գործադուլը հիրավի նոր խոսք է համաշխարհային աշխատանքային իրավունքի ասպարեզում: Ում դե՞մ է այս «գործադուլը»: Այս «գործադուլը» հակաօրինական է, ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում նման հնարավորություն, իսկ այ անգործության համար քրեական պատասխանատվություն նախատեսում է: Կպեք ձեր գործերին, պարոնայք: Սատանի մայլեն քյանդրբազություն մի արեք: