Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆուտբոլի Սերբիայի առաջնության խաղերից մեկում դժբախտ դեպք է գրանցվել:
«Մլադոստ» - «Ռադնիչկի» 14-րդ տուրի հանդիպման ժամանակ հյուրերի բոսնիացի գլխավոր մարզիչ Մլադեն Ժիժովիչն ուշագնաց է եղել: Խաղը դադարեցվել է, շտապօգնության անձնակազմը անմիջապես մոտեցել է Ժիժովիչին՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելով և տեղափոխելով հիվանդանոց։ 44-ամյա մասնագետը հիվանդանոցում մահացել է:

Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է` ինչպես են խաղից հետո երկու թիմերի ֆուտբոլիստներն արձագանքում, երբ տեղեկանում են, որ բոսնիացի մասնագետը մահացել է: